Ծրագիր · 19.03.2025

Նորարարությունը կրթության մեջ․ ինտերակտիվ ուսուցում Պեմզաշենի դպրոցում

«ԿԵՏ» հիմնադրամը Պեմզաշենի դպրոցին սմարթ-էկրան է նվիրել՝ ստեղծելով ինտերակտիվ ուսուցման նոր հնարավորություններ։

«ԿԵՏ» հիմնադրամը ֆինանսավորել է դպրոցական կրթության որակի բարձրացմանն ուղղված հերթական ծրագիրը։ Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղի միջնակարգ դպրոցը դարձել է երկրորդ կրթական հաստատությունը, որը նվեր է ստացել ինտերակտիվ հեղուկբյուրեղային սմարթ-էկրան։ Այն տեղադրվել է 2025 թվականի մարտի 19-ին։
Գործարկումից հետո ավագ դասարանների աշակերտների համար անցկացվել է դաս։ Դրան հաջորդած աշխույժ քննարկման ընթացքում ուսուցիչները, աշակերտներն ու ծրագրի հեղինակները ներկայացրել են իրենց առաջարկներն ու ցանկությունները ծրագրի հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ։
Ուսումնական գործընթացում նորագույն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման վերաբերյալ մանկավարժների արձագանքները և միջոցառմանը ներկա ծնողների շնորհակալական խոսքերը հաստատում են այս ծրագրի կարևորությունը Պեմզաշենի բնակիչների համար։
Նորարարությունը կրթության մեջ․ ինտերակտիվ ուսուցում Պեմզաշենի դպրոցում
Նորարարությունը կրթության մեջ․ ինտերակտիվ ուսուցում Պեմզաշենի դպրոցում