Ծրագիր · 19.03.2025

Տեխնոլոգիան և կրթությունը․ նոր ինտերակտիվ քայլ Հառիճի դպրոցի համար

«ԿԵՏ» հիմնադրամը Հառիճի դպրոցին սմարթ-էկրան է նվիրել և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր սկսել՝ դասերն ավելի ինտերակտիվ ու ոգեշնչող դարձնելու համար։

Մարտի 19-ին «ԿԵՏ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հերթական՝ արդեն երրորդ ինտերակտիվ հեղուկբյուրեղային սմարթ-էկրանը նվիրաբերվել է Արթիկ համայնքի Հառիճ գյուղի միջնակարգ դպրոցին։ Ծրագիրն իրականացվել է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակում դպրոցի ուսուցիչները կմասնակցեն «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կազմակերպած պարբերական վերապատրաստումներին։
Մենք ուրախ ենք, որ Հառիճի դպրոցի ուսուցիչները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները և ինտերակտիվ նյութերը ներառել դասերում՝ դրանք աշակերտների համար դարձնելով ավելի հետաքրքիր ու մատչելի։ Նվիրաբերված սմարթ-էկրանը հնարավորություն կտա օգտվել նոր կրթական հարթակներից և ծրագրերից, այդ թվում՝ «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի «Աշխարհացույց» կրթական ծրագրից։ Բոլոր դասարանների աշակերտների համար գիտելիք ստանալու ընթացքը կդառնա հետաքրքիր և ոգեշնչող՝ վերածվելով նոր բացահայտումների ճանապարհորդության։
Տեխնոլոգիան և կրթությունը․ նոր ինտերակտիվ քայլ Հառիճի դպրոցի համար
Տեխնոլոգիան և կրթությունը․ նոր ինտերակտիվ քայլ Հառիճի դպրոցի համար