Ծրագիր · 25.12.2025

Ամանորյա նվեր Փանիկ գյուղի պատանի երաժիշտներին

«ԿԵՏ» հիմնադրամը Փանիկի արվեստի դպրոցին երաժշտական գործիքներ է նվիրել՝ աջակցելով երեխաների տաղանդի զարգացմանը։

«ԿԵՏ» հիմնադրամը շարունակում է իրականացնել երեխաներին, նրանց ընդհանուր և երաժշտական կրթությանը աջակցող ծրագրեր՝ մարզերում նոր հնարավորություններ ստեղծելով տաղանդների բացահայտման համար։

Ամանորի նախաշեմին հիմնադրամը բարեգործական նախաձեռնության շրջանակում Արթիկ համայնքի Փանիկ գյուղի արվեստի դպրոցին նվիրել է երաժշտական գործիքներ՝ վարպետ Մարտին Հովհաննիսյանի պատրաստած քանոն, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված ջութակներ և դհոլներ։ Նոր գործիքների շնորհիվ դպրոցը կկարողանա ընդլայնել ուսումնական ծրագիրը, իսկ երեխաները՝ ավելի խորությամբ ծանոթանալ հայկական ժողովրդական երաժշտությանը, պահպանել ու զարգացնել ազգային ավանդույթները և ուսումնասիրել դասական երաժշտական ժառանգությունը։

Աշակերտների ծնողներն ու դպրոցի մանկավարժները անկեղծ շնորհակալություն են հայտնել հիմնադրամին Փանիկի երեխաների հանդեպ ցուցաբերած ուշադրության համար։ Այս ամանորյա նվերը դպրոցի համար նյութական աջակցությունից ավելի մեծ նշանակություն ունի․ այն ներդրում է երեխաների ապագայի մեջ։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ նման ծրագրերը գյուղական բնակավայրերի երեխաների համար կրթության հավասար հնարավորություններ են ստեղծում և ամրապնդում նրանց հավատը սեփական ուժերի ու տաղանդի նկատմամբ։

Հիմնադրամը հավատում է, որ երաժշտությունը կրթում է, ոգեշնչում և նոր հորիզոններ բացում։ Յուրաքանչյուր նման ծրագիր տաղանդի բացահայտմանն ուղղված քայլ է, իսկ յուրաքանչյուր նոր գործիք կարող է դառնալ նոր ու մեծ ճանապարհի սկիզբ։
Ամանորյա նվեր Փանիկ գյուղի պատանի երաժիշտներին
Ամանորյա նվեր Փանիկ գյուղի պատանի երաժիշտներին