«ԿԵՏ» հիմնադրամը շարունակում է աջակցել Երևանի Ա․ Միկոյանի անվան հ․ 166 հիմնական դպրոցին՝ ֆինանսավորելով դպրոցական կրթության արդիականացմանը և ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը նպաստող ծրագրեր։
Մարտի 6-ին հիմնադրամի ֆինանսավորմամբ դպրոցին նվիրաբերվել է ինտերակտիվ հեղուկբյուրեղային սմարթ-էկրան։ Դպրոցի ղեկավարության և ուսուցիչների խոսքով՝ նոր սարքավորումն իրականություն է դարձրել ավելի քան 1300 աշակերտ ունեցող դպրոցի վաղեմի ցանկությունը։ «Սա դպրոցում տեղադրված երկրորդ սմարթ-էկրանն է։ Այժմ ուսուցիչներն այլևս ստիպված չեն լինի հերթ սպասել դրանով դաս անցկացնելու համար, իսկ երեխաները կկարողանան ավելի հաճախ և արդյունավետ օգտագործել այս հրաշալի կրթական սարքավորումը։ Այն կբարձրացնի մեր դպրոցի կրթության և զարգացման որակը»,— նշել է դպրոցի տնօրեն Մարգարիտ Քուշկյանը։


