Ծրագիր · 02.09.2024

Մեր առաջին ծրագիրը՝ Արթիկ համայնքի Հառիճ գյուղի մանկապարտեզը, ավարտվել է

Երեխաներին պարգևենք ջերմ ու հարմարավետ միջավայր, իսկ նրանց ծնողներին օգնենք ավելի շատ ժամանակ հատկացնել արդյունավետ աշխատանքին։

Ուրախ ենք հայտնել, որ Հառիճ գյուղի մանկապարտեզին աջակցելու ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։
Սա հիմնադրամի առաջին իրականացված ծրագիրն էր։ Մանկապարտեզին նվիրաբերվել են խոհանոցային սարքավորումներ և գույք։ Այժմ երեխաներն ունեն նոր խոհանոց՝ համալրված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և այլ պարագաներով։ Դրանց ձեռքբերման համար հանգանակված միջոցներից ծախսվել է 2 մլն դրամ։
Շնորհակալ ենք մեզ աջակցելու համար։
Մեր առաջին ծրագիրը՝ Արթիկ համայնքի Հառիճ գյուղի մանկապարտեզը, ավարտվել է
Մեր առաջին ծրագիրը՝ Արթիկ համայնքի Հառիճ գյուղի մանկապարտեզը, ավարտվել է