Մեր դպրոցներին աջակցելու ևս մեկ ծրագիր հաջողությամբ ավարտվել է։
Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի համար գնվել և նվիրաբերվել է 70 փափուկ նստատեղով փայտե աթոռ։ Նոր կահույքը կօգտագործվի դպրոցի համերգասրահում և դասասենյակներում։ Ծրագրի համար հանգանակված միջոցներից ծախսվել է ավելի քան 1 մլն դրամ։
