Ծրագիր · 25.12.2024

«Ամանորյա անակնկալներ» ծրագիրն ավարտվել է՝ ուրախություն պարգևելով ավելի քան 1200 երեխայի

Ուրախ ենք հայտնել «Ամանորյա անակնկալներ» ծրագրի հաջող ավարտի մասին։

Ուրախ ենք հայտնել «Ամանորյա անակնկալներ» ծրագրի հաջող ավարտի մասին։
Երեխաներին ուրախություն և ամանորյա հրաշք պարգևելու մեր նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ամանորյա անակնկալներ» ընդհանուր անվանումը կրող 16 ծրագրով։ Դրանք իրականացվել են Արթիկ համայնքի 12 գյուղական և Արթիկ քաղաքի 4 մանկապարտեզների համար՝ ընդգրկելով ավելի քան 1200 երեխայի։
Ծրագրին մասնակցել են հետևյալ բնակավայրերը․
1. Փանիկ
2. Անուշավան
3. Մեծ Մանթաշ
4. Պեմզաշեն
5. Սարատակ
6. Փոքր Մանթաշ
7. Սպանդարյան
8. Գեղանիստ
9. Նոր Կյանք
10. Լեռնակերտ
11. Հայկասար
12. Հայրենյաց

Արթիկ քաղաք․
13. թիվ 1 մանկապարտեզ
14. թիվ 2 մանկապարտեզ
15. թիվ 3 մանկապարտեզ
16. թիվ 4 մանկապարտեզ
Ամանորյա ծրագրերի շրջանակում մանկապարտեզները նվեր են ստացել խոհանոցային պարագաներ և տեխնիկա, աման լվացող մեքենաներ, գազօջախ, սառցարաններ, հեռուստացույցներ, պրոյեկտորներ, հանդեսների ու համերգների համար նախատեսված բարձրախոսային համակարգեր՝ խոսափողերով, լամինացման սարք, տպիչ, ինչպես նաև բազմաթիվ գեղեցիկ խաղալիքներ և զարգացնող փազլներ։
Հանգանակված միջոցներից ծրագրերի համար ծախսվել է շուրջ 7 մլն դրամ։