Առաջին ծրագիրը կիրականացվի Արթիկ համայնքի Հառիճ գյուղի մանկապարտեզում՝ Հառիճավանքի եզակի եկեղեցական համալիրի հարևանությամբ։ Այն նախատեսում է վերակառուցման և նորոգման մի քանի փուլ։

Այս պահին միջոցներ են հանգանակվում խոհանոցային սարքավորումներ ձեռք բերելու համար։ Հաջորդ փուլում կիրականացվի խոհանոցային տեխնիկայի և գույքի գնումը, իսկ երրորդ փուլում կփոխվեն պատուհանները և կջերմամեկուսացվեն տարածքները։

Սկզբնական աշխատանքների և գնումների համար արդեն հանգանակություն է սկսվել, ստացվել են առաջին նվիրատվությունները։ Կարող եք աջակցել ցանկացած փուլում և ցանկացած ձևով։

Օգնե՛ք մեզ օգնել երեխաներին։

Աջակցել