Նորություն · 25.12.2024

Հրատապ նորություն

Արթիկ համայնքի 16 մանկապարտեզների համար նախատեսված «Ամանորյա անակնկալներ» ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։

Սիրելի՛ ընկերներ։
Արթիկ համայնքի Հառիճ գյուղում իրականացրած մեր առաջին ծրագրից հետո բազմաթիվ արձագանքներ, շնորհակալական խոսքեր և սրտանց բարեմաղթանքներ ստացանք մանկապարտեզների աշխատակիցներից, ծնողներից, տատիկներից ու պապիկներից, գյուղացիներից և նույնիսկ մեզ անձամբ անծանոթ մարդկանցից։ Հաշվի առնելով առաջին փորձն ու շահառուների առաջարկները՝ «ԿԵՏ» հիմնադրամի թիմը, հիմնադրի և գլխավոր հովանավորի աջակցությամբ, որոշեց իրականացնել «Ամանորյա անակնկալներ» խորագրով նոր ծրագիր։
Ցանկացանք ամանորյա նվեր պատրաստել Արթիկ համայնքի բոլոր մանկապարտեզների համար՝ 12 գյուղական և Արթիկ քաղաքի 4 մանկապարտեզների, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1200 երեխայի։ Ժամանակը շատ սուղ էր, և խնդիրը գրեթե անհնար էր թվում, բայց ուզում էինք մինչև տոն յուրաքանչյուր փոքրիկի ամանորյա հրաշքի մի մասնիկ պարգևել։
Եվ մենք հասցրինք։ Մեզ հաջողվեց։
Ծրագրին մասնակցել են հետևյալ բնակավայրերն ու մանկապարտեզները․
1. Փանիկ
2. Անուշավան
3. Մեծ Մանթաշ
4. Պեմզաշեն
5. Սարատակ
6. Փոքր Մանթաշ
7. Սպանդարյան
8. Գեղանիստ
9. Նոր Կյանք
10. Լեռնակերտ
11. Հայկասար
12. Հայրենյաց

Արթիկ քաղաք․
13. թիվ 1 մանկապարտեզ
14. թիվ 2 մանկապարտեզ
15. թիվ 3 մանկապարտեզ
16. թիվ 4 մանկապարտեզ
Նվերների ցանկը կազմելիս մանրամասն ուսումնասիրել ենք մանկապարտեզների աշխատակիցների ներկայացրած կարիքները։ Արդյունքում ընտրվել է ավելի քան 40 տեսակի գույք՝ համակարգիչներից, սառնարաններից, հեռուստացույցներից և աման լվացող մեքենաներից մինչև ծեփոն և բազմատեսակ խաղալիքներ։
Ամանորի նախաշեմին բոլոր ծրագրերը լիովին և հաջողությամբ ավարտվեցին։ Մենք ստանում ենք բազմաթիվ շնորհակալական նամակներ, ջերմ արձագանքներ, տեսանյութեր և լուսանկարներ։ Այդ պատճառով որոշել ենք հիմնադրամի էջեր ստեղծել սոցիալական ցանցերում, որտեղ շուտով բոլորը կկարողանան գրել իրենց կարծիքներն ու բարեմաղթանքները։

Մեր պարգևը երեխաների և մեծահասակների ժպիտն ու ուրախությունն է։

Շնորհավոր Նոր տարի 2025։

Մաղթում ենք երջանկություն և խաղաղ երկինք։

Հրատապ նորություն
Հրատապ նորություն
Հրատապ նորություն
Հրատապ նորություն