Նորություն · 19.03.2025

«ԿԵՏ» հիմնադրամ․ քայլ դեպի դպրոցների նորարարական ապագա

«ԿԵՏ» միջազգային բարեգործական հիմնադրամը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ երեք հայկական դպրոցի սմարթ-էկրաններ է նվիրել։

«ԿԵՏ» միջազգային բարեգործական հիմնադրամը շարունակում է նշանակալի աջակցություն տրամադրել Հայաստանի դպրոցներին՝ ֆինանսավորելով և իրականացնելով դպրոցական կրթության արդիականացմանն ու ուսումնական գործընթացի որակի բարձրացմանն ուղղված ծրագրեր։
Այս նպատակով փետրվարին հիմնադրամը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հետ համատեղ ֆինանսավորել է երեք ծրագիր։ Նոր սերնդի ինտերակտիվ հեղուկբյուրեղային սմարթ-էկրաններ են նվիրաբերվել Երևանի Ա․ Միկոյանի անվան հ․ 166 հիմնական դպրոցին, ինչպես նաև Արթիկ համայնքի Հառիճ և Պեմզաշեն գյուղերի միջնակարգ դպրոցներին։ Դպրոցների տնօրենների և ուսուցիչների խոսքով՝ այս սարքավորումները երկար սպասված նվեր էին։ Դրանց շնորհիվ դպրոցներում կներդրվեն ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, իսկ նոր տեխնոլոգիաները թույլ կտան օգտվել առցանց կրթական հարթակներից և ուսումնական ծրագրերից, այդ թվում՝ «Աշխարհացույց» կրթական ծրագրից։ Ուսումնական նյութը կդառնա ավելի տեսանելի ու ներգրավող, ինչը կնպաստի աշակերտների գիտելիքների ավելի լավ յուրացմանը։
Ծրագրի արդյունքներից կօգտվի շուրջ 2000 աշակերտ։
«ԿԵՏ» հիմնադրամ․ քայլ դեպի դպրոցների նորարարական ապագա
«ԿԵՏ» հիմնադրամ․ քայլ դեպի դպրոցների նորարարական ապագա
«ԿԵՏ» հիմնադրամ․ քայլ դեպի դպրոցների նորարարական ապագա